Քնած մարդու ուղեղի վրա գործադրած ազդեցությունը կարող է նպաստել ֆոբիաների և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների բուժմանը: Այսպիսի եզրահանգման են եկել Չիկագոյի Հյուսիսարևելյան համալսարանի Ֆայնբերգի բժշկագիտական դպրոցի նյարդաբանները,-այս մասին գրում է doctors.am-ը:

Սովորաբար հիվանդներն իրենց վախերից ազատելու համար դիմում են էքսպոզիցիոն թերապիայի մեթոդի օգնությանը, որի ժամանակ հիվանդները ստիպված են լինում վերապրել իրենց վախը բժշկի հսկողության տակ: Սակայն այսպիսի մեթոդը կարող է անընդունելիորեն ցավոտ լինել:

Նյարդաբանները, Կատերինա Հաուների ղեկավարությաբ, մշակել են էքսպոզիցիոն թերապիայի մի ձև, որը կիրառվում է քնի ժամանակ:

Փորձի ընթացքում գիտնականներն արհեստական կերպով կամավորների վախն ասոցացրեցին որոշակի բույրերի հետ: Երբ կամավորները պառկեցին քնելու, դանդաղ քնի փուլում փորձի մասնակիցներին շրջապատող մթնոլորտային տարածությունը պարբերաբար լցվեց ''վախի բույրով'', որպեսզի հիշողություններ առաջացնի վախի մասին, սակայն պակաս հիվանդագին կերպով:

Վախի հանդեպ ունեցած հակազդեցությունն աստիճանաբար թուլացավ և, արթնանալով, մարդիկ արդեն այդքան չէին վախենում այն իրադարձությունից, որի հոտը նրանք զգացել էին քնի մեջ: