ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» («Տատիկ-Պապիկ») նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է ազգային խորհրդանիշների պահպանման կարեւորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաեւ սփյուռքը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար` այն համարելով պատմական հայրենիքի հետ կապերն ամուր պահելու լավագույն միջոցներից մեկը:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի եւ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից, այդ թվում Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը և կոթողի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը: