Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում կարգավորման հարցում Ռուսաստանը դուրս թողնող նախաձեռնություններն անարդյունավետ են:
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել ավերածություններն Ուկրաինայում և հասնել երկու կողմերի համար արդար և վերջնական կարգավորման։ Դա հնարավոր է միայն դիվանագիտության միջոցով։ Մենք շարունակում ենք մեր առաջարկները ներկայացնել կողմերին»,- նշել է Էրդողանը Անկարայում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։