Արեւմուտքն Ադրբեջանին եւ Հայաստանին ՆԱՏՕ գագաթաժողով հրավիրելով ցանկանում է կտրել նրանց Ռուսաստանի հետ համագործակցությունից, եվրատլանտյան դեղատոմսերի պարտադրումը Կովկասում կհանգեցնի նոր բաժանարար գծերի առաջացման տարածաշրջանում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխղեկավար Անդրեյ Նաստասյինը։


«Իրենց ապակառուցողական ազդեցությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու ամերիկացիների եւս մեկ փորձ։ Վաշինգտոնը, Եվրոպայի կամազուրկ արբանյակների լիակատար հավանությամբ, դնում է մեր բարեկամներին, հարեւաններին Ռուսաստանի հետ համագործակցությունից կտրելու խնդիր»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Եվրատլանտյան գործիչների կողմից իրենց դեղատոմսերի պարտադրումը, որոնք հեռու են տարածաշրջանի առանձնահատկությունը հասկանալուց, կհանգեցնի նոր բաժանարար գծերի Հարավային Կովկասում եւ կործանարար հետեւանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաեվրասիական անվտանգության համար։ Հուսով ենք, որ Բաքուն եւ Երեւանը դա լավ են հասկանում»,- ասել է Նաստասյինը։