Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում եւ 12 տարի անց դարձյալ կխաղա տիտղոսի համար։
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։
21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց ֆրանսիացիների դարպասը (տեսանյութ)։ Նա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։
25-րդ րոպեին իսպանացիների գրոհը եզրափակեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն, որի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց ֆրանսիացների խաղացող, «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն (տեսանյութ)։ Հետագայում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում գոլը գրանցվեց Օլմոյի անվան դիմաց։
Ֆրանսիան հուլիսի 14-ին եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Անգլիա դիմակայության հաղթողի հետ։
Եվրո-2012-ի եզրափակիչում Իսպանիան 4:0 հաշվով հաղթել էր Իտալիային։