Միլիարդատեր-ժառանգորդ Անանտա Ամբանին, ով Մումբայում պատրաստվում է ամուսնանալ իր հարսնացու Ռադհիկա Մերչանտի հետ, մի շլացուցիչ զարդ ունի, որը նախահարսանեկան տոնակատարությունների ժամանակ, հատկապես, առանձնանում էր մյուս զարդերի մեջ։ Ամբանին կրում էր պատվերով պատրաստված առյուծի տեսքով բրոշ, որը պատված էր թանկարժեք քարերով, ներառյալ 50 կարատանոց հսկայական ադամանդը։
View this post on Instagram
Աստղային ոսկերիչ Լորեն Շվարցը, որը զարդի հեղինակն է, Instagram-ում կիսվել է մի քանի լուսանկարներով, այդ թվում՝ Ամբանիի բրոշով եւ դրա պատրաստման գործընթացի լուսանկարներով:
«Ես այնքան ոգեւորված եմ այս հիանալի զույգի` Ռադխիկայի եւ Անանտի առաջիկա հարսանիքի համար»,-գրել է Շվարցը: «Ես, հատկապես, սիրով եմ աշխատել առյուծի տեսքով այս բրոշի վրա, որը հատուկ Անանտի համար է պատրաստվել, եւ այս հարցում ինձ ոգեշնչել է նրա սերը կենդանիների հանդեպ: Այս բրոշն իսկապես գնահատելու համար դուք պետք է անձամբ տեսնեք այն, քանի որ արձանիկի մարմինը պատրաստված է վառ դեղին ադամանդներից»,-հավելել է նա՝ նշելով, որ առյուծի բերանից ավելի քան 50 կարատանոց սպիտակ ադամանդ է կախված, իսկ աչքերը պատրաստված են զմրուխտից։ Բացի այդ, այն կանգնած է սպիտակ ադամանդով պատրաստված հարթակի վրա։