Միլիարդատեր Իլոն Մասկը նվիրատվություն է արել այն կոմիտեին, որն աշխատում է Դոնալդ Թրամփի ընտրվելու համար, գրել է Bloomberg-ը։

Գործակալության կարծիքով՝ սա աշխարհի ամենահարուստ մարդու լուրջ քայլն է՝ ուղղված այն բանին, որ իր հետքը թողնի ԱՄՆ քաղաքական լանդշաֆտում։


Իրազեկ աղբյուրների տվյալներով՝ Մասկն իր ավանդն է ներդրել America PAC անվանմամբ քիչ հայտնի խմբում։

Հայտնի չէ, թե ինչ գումար է նա նվիրել, բայց աղբյուրներն այն զգալի են համարել։

America PAC խումբը պետք է հրապարակի դոնորների իր ցուցակը հուլիսի 15-ին։

Մասկի դրամական ներդրումները կատարվում են այն ժամանակ, երբ Թրամփն առաջ է անցել մրցակցից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից միջոցների հավաքման գործում, Ուոլ սթրիթի հարուստ մարդկանց եւ կորպորատիվ դոնորների օգնությամբ։ Բայդենի համար միջոցների հավաքումը դադարել է աղետալի բանավեճերից հետո, որոնք ստիպել են նշանավոր դեմոկրատ դոնորներին հանել իրենց չեկային գրքույկները։


Մասկը դեռ պետք է հրապարակայնորեն աջակցի 2024թ. նախագահի թեկնածուին, եւ ավելի վաղ այս տարի նա հյատնել էր, որ չի նախատեսում ֆինանսավորել ոչ Թրամփի, ոչ Բայդենի նախընտրական ջանքերը։