Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկյակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմում օգնական-արտաքին քաղաքական հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւին, հայտնել էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Մեծ Բրիտանիայում։
«Հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը, եւ «Հայաստանի վարչապետի հաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից», ընդգծել էր Հաջիեւը։