«Ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մեղրիից Երևան վերադառնալիս ենթարկվել է ռուս սահմանապահների հարձակմանը:

Պատգամավորի փոխանցմամբ՝ սահմանապահները կանգնեցրել են իրենց մեքենան ու առանց պատճառաբանությոն ստուգումներ իրականացրել: Ավելի ուշ նրանք պարզաբանել են, որ հետախուզվող անձ են փնտրում:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ կողմերի միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո սահմանապահներից մեկը ձեռքով հարվածել ու կոտրել է միջադեպը նկարահանող տեսախցիկը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի՝ 26.09.13թ. համարում: