Ջենիֆեր Լոպեսը հանգստյան օրերին Հեմփթոնսում իր 55-ամյակի խնջույքից լուսանկարներ եւ տեսանյութեր է տարածել:
I
Հուլիսի 24-ին դերասանուհին և երգչուհին դարձավ 55 տարեկան, բայց նա տարեդարձը տոնել է հանգստյան օրերին, եւ եղել է «Բրիջերթոնները» սերիալից թագուհի Շառլոտի կերպարում:
Ջեյ Լոն կրում էր կորսետավոր պարահանդեսային զգեստ՝ ասեղնագործված ոսկե դետալներով, որոնք փայլում էին մթության մեջ: Նա իր թագավորական տեսքն ամբողջացրել էր թափանցիկ սպիտակ ձեռնոցներով, նուրբ ոսկե վզնոցով և կարամելագույն մազերը հարդարել ծավալային սանրվածքով:
Տեսահոլովակը ուղեկցվել է Netflix-ի սերիալի երաժշտությամբ։ Հատուկ երեկոյից մի քանի պահ կարելի է տեսնել, ներառյալ սպիտակ կառքը, որը ժամանել էր Ջեյ Լոյին վերցնելու:
Լոպեսի կողքին էին հարազատներն ու ընկերները, ներառյալ մայրը՝ Գվադալուպ Ռոդրիգեսը։ Սակայն նրա ամուսինը՝ Բեն Աֆլեքը, ըստ ամենայնի, երեկոյին չի մասնակցել։
Բոլոր ներկաները հագել էին Ռեջենսի դարաշրջանի շքեղ ու ոճային զգեստներ։