Այսօր կայացած ասուլիսի ընթացքում «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամներ Ալեք Ենիգոմշյանը, Կարո Եղնուկյանը և Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձան ազատամարտիկների ձերբակալության, Մաքսային միության անդամակցության և Փակ շուկայի խնդիրներին:
«Մաքսային միությունը ՀՀ-ից վերցնում է գերիշխանության լայն ատրիբուտներ, և այդ պատճառով էլ դեմ ենք այդ մոտեցմանը», - նշեց Ալեք Ենիգոմշյանը, հավելելով, որ այստեղ խնդիրը Ռուսաստանի հետ կապված չէ»:
Իսկ Կարո Եղնուկյանը անդրադարձավ Սամվել Ալեքսանյանին, նրան անվանելով «երեսփոխան» և որպես «ատելություն սերմանող սփյուռքահայերի նկատմամբ», ինչը, բանախոսի խոսքերով, իշխանության գործելաոճն է:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է դա ձեռնտու իշխանությանը, Կ. Եղնուկյանը պարզաբանեց «Պառակտիր, որ տիրես»:


