Կոմիտաս վարդապետ Հովնանյանն, անդրադառնալով «Նոր քաղաքական մշակույթ» խմբավորման ղեկավար Անի Զախարյանի հայտարարություններին, այսօր կայացած ասուլիսի ժամանակ երևույթը բնորոշեց որպես անհեթեթություն, որի տարածմանն ու պրոպագանդմանը նպաստում են հենց լրատվամիջոցները` լուսաբանելով և անդադար խոսելով նրա մասին: «Մի՞թե հայ ժողովուրդը սեքսոմանիայով է տառապում: Հայը միշտ առանձնացել է իր բարոյապաշտությամբ, և չի կարելի աղավաղել այդ սկզբունքը: Ես այդ աղջկան չեմ ճանաչում և չունեմ ցանկություն ճանաչելու»,- հավելեց վարդապետը:
Վարդապետի խոսքերով` երկրում կան առավել լուրջ խնդիրներ, որոնք ստվերում են մնում նման անհեթեթությունների պատճառով:

 

Լուսանկարը` news.am-ի