ՀԱՄԱՍ-ը նոր մանրամասներ է ներկայացրել շարժման քաղբյուրոյի ղեկավարի մահվան  գիշերվան մասին

Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ալ-Կադումին նոր մանրամասներ է բացահայտել Իսմայիլ Հանիեի մահվան գիշերվա մասին։

Ալ-Քադումին Al-Arabi al-Jadeed թերթին տված հարցազրույցում հերքել է տեղեկությունն այն մասին, որ Հանիեն մահացել է ռումբի պայթյունից։


Նա ասել է. «Ժամը 1:37-ին շենքը ցնցվեց։ Ես անմիջապես դուրս եկա սենյակից և թանձր ծուխ տեսա։ Դրանից հետո ես հասկացա, որ Հանիան մահացել է»,- հայտնում է IRNA-ն։

Խալեդ Ալ-Քադումին շարունակեց. «Շենքի ցնցումների ուժգնությունը ստիպեց ինձ մտածել, որ երկրաշարժ է եղել կամ որոտ և կայծակ: Բացեցի պատուհանը, բայց անձրև չկար, որոտ ու կայծակ չկար։ Օդը տաք էր։ Մենք բարձրացանք չորրորդ հարկ, որտեղ գտնվում էր նահատակների սենյակը։ Տեսա, որ սենյակի պատն ու առաստաղը փլվել են։ Հարձակման վայրի վիճակից և Հանիեի մարմնից ակնհայտ էր, որ հարձակումն իրականացվել է օդից արձակված հրթիռով կամ արկով։ Իրանում տեխնիկական և հատուկ խմբերը հետաքննություն են անցկացնում, և արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»։

Ալ-Քադումին, քննադատելով ամերիկյան և իսրայելական թերթերի «ապակողմնորոշիչ պատմությունները», թե ռումբ է տեղադրվել Շահիդ Հանիեի մահճակալի տակ, շեշտել է. «Այս նարատիվների և հայտարարությունների նպատակը Իսրայելից ուղղակի պատասխանատվությունը հեռացնելն է, որպեսզի այս հանցագործության հետևանքները չընկնեն նրա վրա»: