36-ամյա երգչուհին վիթխարի ներկայացում է կազմակերպել Crop Over կառնավալում՝ ուշադրություն գրավելով իր հագուստով, զարդարված երկար գունեղ փետուրներով, որոնք վեհորեն ծածանվում էին նրա ձիգ կազմվածքի վրա։
Ռիհաննան առաջին անգամ էր հայտնվում կառնավալում 2019 թվականից ի վեր: Հետագայում նա չէր մասնակցում դրանց կորոնավիրուսի վարակով եւ երկու հղիություններով պայմանավորված, եւ նրա վերադարձը մեծ ոգեւորություն էր առաջացրել։