ԶԼՄ-ների աշխատակիցները ենթարկվում են զրպարտանքի, սեռական բնույթի  հարձակումների». Անտոնիու Գուտերիշ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ աշխարհը կրկին բախվել է միջուկային զենքի կիրառման սպառնալիքին։ Այս մասին նա հայտնել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման 79-ամյա տարելիցի առիթով արած ուղերձում, որը հիշատակի արարողության ժամանակ ընթերցել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի լիցքաթափման հարցերի գծով տեղակալ Իձումի Նակամիցուն։


«Միջուկային զենքը եւ դրա կիրառման սպառնալիքները միայն պատմության դասագրքերի էջերում չեն։ Նման ամենօրյա հռետորաբանություն նորից հնչում է միջազգային հարաբերություններում»,- նշել է Գուտերիշը՝ ընդգծելով, որ դա իրական սպառնալիք է, որն այժմ կանգնած է աշխարհի առջեւ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ միջուկային զենքի սպառնալիքի վերջնական վերացման միակ միջոցը դրանից լրիվ հրաժարումն է։ «Միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող, եւ այդ պատերազմը ոչ մի դեպքում սկսել չի կարելի»,- նշել է նա։

Գուտերիշը իր ուղերձում, ինչպես եւ նախորդ տարիներին, չի հիշատակել ԱՄՆ-ը որպես երկիր, որը ատոմային ռմբակոծման է ենթարկել ճապոնական քաղաքները 1945թ.։

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումները ԱՄՆ-ը իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ նպատակ հայտարարելով Ճապոնիայի կապիտուլյացիայի արագացումը։ Սա մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակն է։ Միացյալ Նահանգները մինչ օրս չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը՝ այդ գործողություններն արդարացնելով «ռազմական անհրաժեշտությամբ»։