Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոտ ընդունելության ժամանակ։


Սերգեյ Շոյգուն ընդգծել է ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային եւ տնտեսական ոլորտներում։ Նա տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարեւոր հարցեր են դրված, եւ դրանք հաջողությամբ լուծվում են։ Նա որպես օրինակ նշել է Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացումը եւ ավելացրել է, որ այս առումով եռակողմ հիմքի վրա մեծ աշխատանք է կատարվել։