Նրանք, ովքեր անվերապահորեն աջակցում են Իսրայելին, մեղսակից են Գազայի կոտորածին: Գազայի ջարդի մեղավորները չպետք է անպատիժ մնան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է ermenihaber-ը։


«Այս հանցագործները վաղ թե ուշ պետք է պատասխան տան միջազգային դատարաններում»,-նշել է նա:

Ֆիդանը այս մեկնաբանություններն արել է Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆիդանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա և թույլ չտա, որ պաղեստինցիները սովի մատնվեն։