ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտնել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կարող է ստիպել Իրանին զերծ մնալ Իսրայելի դեմ գրոհելուց՝ որպես վրեժ Թեհրանում սպանված Իսմայիլ Հանիեի, տեղեկացրել է AFP-ը։

«Ես հենց դա եմ սպասում»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հրադադարը կանխել Իրանի հարձակումը, եւ ավելացրել է, որ, թեեւ բանակցությունները «ծանր են ընթանում», ինքը «չի հանձնվում»։


Ինչպես տեղեկացրել է Times of Israel-ը, Բայդենը նաեւ նախազգուշացրել է, որ հրադադարի համաձայնության հասնելն «ավելի դժվար է դառնում»։

«Տեսնենք, թե ինչ կանի Իրանը, եւ տեսնենք, թե ինչ տեղի կունենա, եթե գրոհ լինի։ Բայց ես հանձնվել չեմ պատրաստվում»,- ասել է Բայդենը։