Ֆրանսիայի հարավում ավիաշոուի ժամանակ կործանվել է Fouga Magister ինքնաթիռը, որը պատկանում է ֆրանսիական ավիացիոն ակումբներից մեկին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ժամանակ Fouga Magister ինքնաթիռը, որն օգտագործվում էր Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից 1964-ից, ընկել է ծովը Լավանդայի ափերի մոտ՝ Վար դեպարտամենտում ժամը 17.00-ի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ օդանավը հագեցած չէ կատապուլտային նստատեղով։

Նշվում է, որ ավիաշոուն դադարեցվել է, փրկարարները սկսել են ծովում որոնողական աշխատանքները։