Չինաստանի հյուսիսարեւմտյան Նինսյա Հուեյի ինքնավար շրջանի քիմգործարանում երկուշաբթի տեղի ունեցած պայթյունից զոհվել է 5 մարդ, տեղեկացրել է «Սինհուան»։
Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14.38-ին նոր նյութերի արտադրության ատադրամասերից մեկում։
15.35-ի դրությամբ հրդեհը լիովին մարվել էր։
Փրկարարները հայտնաբերել են երեք մահացածների մարմինները, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած։
Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Ողբերգության պատճառը ներկայում պարզվում է։