20002թ. –ից մինչ այսօր աբորտների թիվը նվազել է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում աբորտների վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«2000թ. այն կազմել է 2.6 տոկոս, 2005թ. 1.8 տոկոս, իսկ 2010 թ. այն կազմել է 0.8 տոկոս», - ներկայացրեց նա, նշելով, որ աբորտն այժ, այնպես չի դիտարկվում ինչպես նախկինում:
Նրա խոսքերով, այժմ կանայք ավելի լուրջ են վերաբերվում աբորտին և գերադասում են անցանկալի հղիությունից խուսափել ժամանակակից միջոցներով:

Վիճակագրություն ներկայացնելով մասնագետը նաև ներկայացրեց, որ 2000թ.-ին 100-ից միայն 38 տոկոսն էր ավարտվում ծննդաբերությամբ, 2005թ. 45 տոկոսը, 2010 թ. արդեն 63 տոկոսը:
Ներկայացնելով պաշտոնական վիճակագրությունը նա նշեց, որ 5 ծննդաբերության դիմաց կա ընդամենը մեկ աբորտ: Անդրադառնալով տարիքային դինամիկային, նա նշեց, որ ծնելիության պիկը 20-25 տարեկանն է, իսկ աբորտինը 25-29 տարեկանը: «Սա նշանակում է, որ առաջին, երկրորդ երեխային հետո են դիմում աբորտի, դա լավ ավանդույթ է», - նշեց նա , հավելելով, որ մինչև 19 տարեկանների շրջանում բորտների թիվը կազմել է 19 տոկոս:

«Լայն տարածում ունի դեղորայքային աբորտը, որն անվտանգ է, բայց պետք է կատարվի բժշկի հսկողությամբ: Հայաստանում կանայք ինքնուրույն են դիմում դեղորայքային ընդհատման, քանի որ կարող է ուղեկցվել արյունահոսությամբ և բորբոքումներով», - նշեց նա, հավելելով, որ այն կարող է հանգեցնել նաև մահացության և չբերության: