Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ցամաքային պարեկությունը վերսկսելու մասին, որոնք նախկինում դադարեցվել էին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Համատեղ ցամաքային պարեկությունն իրականացվել է «Խաղաղության աղբյուր» գործողության գոտու արևմուտքում և արևելքում՝ ըստ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված «Սոչիի հուշագրի» և դրա իրականացման սկզբունքների։
Առաջին համատեղ ցամաքային պարեկությունն իրականացվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին։