Ես այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի: Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ամոթ էր այս պարտության համար:

Այս մասին Սկոպյեյում հետխաղաղային մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ մեկնաբանելով Հյուսիսային Մակեդոնիայից կրած 0:2 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի երկրորդ տուրում։ Երկրորդ խաղակեսը Հյուսիսային Մակեդոնիայի թիմն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։

«Ես այսօր չճանաչեցի իմ թիմին: Այս օրերի ընթացքում մենք ինչ էլ որ արել ենք, ամեն ինչ նորմալ էր: Թե ինչ տեղի ունեցավ, չեմ կարող ասել: Նրանց ասացի, որ գլուխները չկախեն: Վերադառնան իրենց ակումբները եւ շարունակեն իրենց մարզումները: Յուրաքանչյուր սեւ գծից հետո, գալիս է սպիտակը:

Այն առաջադրանքները, որոնք տվել էի, թիմը չկարողացավ կատարել: Չհասկացա՝ ինչու այսպես ստացվեց: Դեռ կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչու այսպես եղավ: Ես վերջին օրերին նրանց աչքերում կրակ էի տեսնում: Այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի:

Ես համաձայն եմ, որ մենք ամոթով ենք վերադառնում: Ինձ համար ամոթալի է խաղի համար: Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Սա իմ պարտությունն է: Լատվիայի խաղից հետո խնդրեցի, որ ֆուտբոլիստներին շատ չգովաբանեն, այժմ էլ խնդրում եմ՝ շատ չքննադատել:

Պարտությունը խոսում է այն մասին, որ թիմը ոչ ստաբիլ է: Արդեն ժամանակն է ռոտացիայի: Մենք չունենք ուրիշ ֆուտբոլիստներ, որ փոխեինք:

Մենք Մակեդոնիային հանդիպելու ենք հոկտեմբերի 13-ին: Եթե իմ ֆուտբոլիստների մեջ կա տղամարդկային պատիվ, ես կհասնեմ նրան, որ մենք պետք է ռեւանշ վերցնենք:

Ռանոսն իր ակումբում խաղային պրակտիկա չի ստանում, նույնը եւ Սեւիկյանը, Վահան Բիչախչյանը եւ Արթուր Սերոբյանը դուրս եկան փոխարինման, բայց ոչ ստաբիլ խաղ գնաց: Ես չգիտեմ, թե ինչով էր պայմանավորված այս վիճակը: Էյֆորիա կար: Ես նրանց պարբերաբար ասացի՝ տղաներ բավական է ուրախանանք: Լրագրողների խնդրեցի՝ շատ չխոսել նախորդ հաղթանակի մասին: Կքննարկենք եւ կհասկանանք»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:


Հոկտեմների 10-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երրորդ տուրում կհյուրընկալվի Ֆարերյան կղզիներին, իսկ 3 օր անց Երեւանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։