Չնայած որ կարծես մոտենում են սառը եղանակները, սակայն Ֆրանսիայի Լազուրային ափին դեռևս պահպանվում է տաք եղենակը և Victoria’s Secret-ի հրեշտակները ընտրել են Սան Տրապեն իրենց կատալոգների հերթական լողազգեստների շարքը ցուցադրելու համար: Օրերս այդ ափին հանգստացնողները կարող էին տեսնել այս բրենդի ամենաշքեղ «հրեշտակների»՝ Ալեքսանդրա Ամբրոսիոյի և Էենդիս Սվեյնփոլի ֆոտոսեսիան:
Լուսանկարների համար վարձվել է շքեղ սպիտակ-կապտավուն զբոսանավ, որի տախտակամածի վրա էլ հենց տեղի է ունեցել ֆոտոսեսիան: Իսկ երկրորդ հատվածը տեղի է ունեցել անմիջապես ծովափի վրա: Աղջիկները լուսանկարվել են ավազի վրա պառկած և մինչև ծնկները ջրի մեջ կանգնած: