Ուկրաինայի նախագահ Զելենսկին CNN-ի լրագրող Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում ասել է, որ Կիևը դեռ թույլտվություն չի ստացել ԱՄՆ-ից՝ հեռահար զենքով Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու հարցում:
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային նման զենք է պետք՝ ռուսական ռազմակայանների և ռազմական օդանավակայանների վրա հարձակվելու համար։ Այնուամենայնիվ, մինչ Կիևը սպասում էր նման թույլտվությանը, Ռուսաստանը, Զելենսկու խոսքով, իր ռազմական ինքնաթիռները հետ է քաշել ավելի երկար հեռավորության վրա։
«Այժմ Ռուսաստանը սկսել է իր ինքնաթիռները 100 կմ-ից, 150 կմ-ից, 300-ից 500-ից դուրս բերել: Եվ մեզ ավելի շատ թույլտվություններ են պետք»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Հարցին, թե արդյոք Ուկրաինան արդեն ստացել է ԱՄՆ-ից Ռուսաստանի տարածքին հեռահար հարվածների թույլտվություն, Զելենսկին պատասխանել է. «Ոչ, դեռ ոչ»: