Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։

Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակիչի մյուս ուղեգրերի համար։

24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս չեն գա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

«Ցրվենա Զվեզդա» - «Բենֆիկա»՝ 20:45 (Երեւանի ժամանակ)

«Ֆեյենորդ» - «Բայեր Լեւերկուզեն»՝ 20:45

«Ատալանտա» - «Արսենալ»՝ 23:00

«Աթլետիկո Մադրիդ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 23:00

«Բրեստ» - «Շտուրմ Գրաց»՝ 23:00

«Մոնակո» - «Բարսելոնա»՝ 23:00