Միգրացիոն կարգավիճակ եւ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմած օտարերկրացիները պարտավոր են տիրապետել ռուսերենին, տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Վոլկի խոսքով՝ ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինները պարզում են այն օտարերկրացիներին, որոնք չեն տիրապետում ռուսերենին նվազագույն մակարդակով, բայց համապատասխան հավաստագրեր ունեն։


«Վերջին երեք տարիներին ներքին գործերի մարմինները, կեցության եւ աշխատանքի թույլատրող փաստաթղթեր տրամադրելիս, պարզել են մոտ 14 հազար նման փաստ։


Այս առնչությամբ ՌԴ ՆԳՆ-ն իրականացնում է կազմակերպված խմբերի, ինչպես նաեւ առանձին անձանց, որոնք մասնագիտանում են կեղծ քննություններ կազմակերպելու մեջ, հակաիրավական գործունեության հայտնաբերման եւ կասեցման աշխատանք»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը։


Նա ավելացրել է, որ օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հավաստագրեր ունեն, բայց ակնհայտորեն չեն տիրապետում ռուսերենին, միգրացիոն կարգավիճակ չի տրամադրվի, այս մասին տեղեկությունն ուղարկվում է «Ռոսօբրնադզոր»։