Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում զգուշացրել է Իսրայելին՝ չընդլայնել գրոհները Լիբանանում, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Մակրոնը քննադատել է Գազայում Իսրայելի ձգձգված ռազմարշավը՝ զգուշացնելով չընդլայնվել Լիբանանում գործողությունների առումով։
Նա ընդգծել է դիվանագիտության կարեւորությունը քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ տարածաշրջանային լարվածության կանխման համար, ինչպես նաեւ կոչ է արել ստեղծել պաղեստինյան պետություն։