Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո վաղաժամ ավարտել է իր այցը ԱՄՆ, երբ Իսրայելը Բեյրութի արվարձանում հերթական խոշոր հարձակումն է իրականացրել:

«Նեթանյահուն որոշել է ծրագրված ժամկետից շուտ վերադառնալ Իսրայել»,- ասված է նրա գրասենյակի հաղորդագրության մեջ։

Լիբանանի վարչապետ Նաջիբը Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարվածներից հետո նույնպես ընդհատել է իր այցը Միացյալ Նահանգներ, հայտնում է РИА Новости-ն։