Նյու Յորքում, սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է եղել Մերձավոր Արևելքում ստեղծվող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով Լիբանանի ողբերգական իրադարձությունների վրա՝ իսրայելական ռազմաօդային ուժերի ինտենսիվ ռմբակոծությունների ֆոնին։
Լավրովը ցավակցություն է հայտնել Լիբանանում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ և ընդգծել զինված դիմակայության հետագա սրման և տարածաշրջանային մասշտաբով դրա աճի անթույլատրելիությունը։
Հաստատվել է Ռուսաստանի մշտական դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Լիբանանի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության։ Ընդգծվել է հենց իրենք՝ լիբանանցիների կողմից ազգային օրակարգի հարցերի շուրջ կոնսենսուսային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ առանց արտաքին միջամտության։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					