ՀՀ իշխանությունների համար տվյալների թվայնացման հարցում կարեւոր տեղ է գրավում տվյալների պահպանման հուսալիությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի լիագումար նիստում։


Ընդգծելով թվայնացման գործընթացի կարեւորությունն ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առաջին հերթին դա անալոգայինից թվային տվյալների անցման ճկունության հարցն է։ Այդ թվում, դա կառավարության գործառնությունն է, բայց շեշտը հասարակության վրա է առհասարակ։ Այսինքն՝ անհրաժեշտ է մեկնարկել քաղաքացիների եւ բիզնեսի հարմարությունից, ոչ թե հակառակը։

Փաշինյանի խոսքով՝ գործընթացի հիմքում վստահությունը եւ անվտանգությունն են։ Ոչ թե պարզապես առանձին խնդիրների թվայնացում, այլ ծառայությունների ստեղծում, որոնք պատասխանատու կլինեն քաղաքացիների կենսականորեն կարեւոր պահանջմունքների համար։ Ինչպես ընդգծել է վարչապետը, հաջող անցման համար անհրաժեշտ են հուսալի եւ լրիվ տվյալներ, որպեսզի պետական ծառայությունները դառնան լիովին թափանցիկ, պարզեցնել հարաբերությունները պետական մարմինների հետ՝ դրանք ավելի հարմար եւ անվտանգ դարձնելով։

 

Կենտրոնական տեղը գործընթացում զբաղեցնում է տվյալների պահպանման հուսալիությունը, հիշեցրել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ հուսալիության ապահովումը թույլ կտա տարբեր կառավարական հաստատություններին հենվել միմյանց տվյալների վրա՝ առանց պատճենման անհրաժեշտության։ Տվյալները կպահպանվեն ազգային հատվածներում եւ հասանելի լինեն տրանսսահմանային ձեւաչափերով միայն հարցման դեպքում։ Վարչապետի խոսքով՝ դա կօգնի մաքսային եւ հարկային գործընթացներում, կկրճատի վարչարարությունը, ծախսերը եւ կապահովի բոլոր պահանջները։