ԱՄՆ ՊՆ-ն 2,1 մլրդ դոլար է հատկացրել Trident II D5 բալիստիկ հրթիռների եւ Warhead 93/Mark7 միջուկային մարտագլխիկների արտադրության համար։ Այս մասին նշվել է Պենտագոնի հայտարարությունում։
2 112 872 740 դոլար արժողությամբ պայմանագիրը ներկայացվել է Lockheed Martin ընկերությանը։ Այն ենթադրում է սուզանավերից արձակման համար նախատեսված «Trident II D5 հրթիռների եւ աջակցող համակարգերի», ինչպես նաեւ Warhead 93/Mark7-ների արտադրություն»։ Պայմանագիրը ենթադրում է այդ զենքի մատակարարում Մեծ Բրիտանիա։ Ենթադրվում է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն 2029թ. սեպտեմբերի 30-ին։
Պենտագոնը նաեւ Lockheed Martin-ին հատկացրել է 1,16 մլրդ դոլար Trident II հրթիռների տեղակայման համար սուզանավերի վրա։ Աշխատանքները պետք է կատարվեն մինչեւ 2031թ. սեպտեմբերի 29-ը։