Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել «Դվին» հյուրանոցի մոտ, որտեղ 1 ժամից կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ոստիկանները փակեցին նաեւ Պռոշյան փողոցը, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ժամանեն։
Նշենք, որ նախօրեին երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: