Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում 15 թիմեր հասան հաղթանակի եւ մրցաշարային աղյուսակի առաջատարներն են։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երեւանում չեխական «Մլադա Բոլեսլավին» 2:0 հաշվով հաղթելու շնորհիվ իտալական «Ֆիորենտինայի» հետ կիսում է 8-9-րդ տեղերը։

8-ական հանդիպումից հետո առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերում գտնվող թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերը։

ImageImage