ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցկայքերում՝ կից նշելով․ «Վերադարձանք Երևան»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Մոսկվայում տեղի է ունեցել նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: