Արաբկիր վարչական շրջանում բնակվող Նախախորհրդարանի ակտիվ աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը իրենց շենքի բակում ենթարկվել են հարձակման: Հարձակվողը իր գործողությունները հիմնավորել է նրանց քաղաքական ակտիվությամբ: Սուրեն Գևորգյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Նա և նրա նկատմամբ հարձակում գործած անձը գտնվում են Արաբկիրի ոստիկանությունում:
Այս մասին հայտնում է Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջը:
Նախախորհրդարանի անդամներն իրենց շենքի բակում ենթարկվել են հարձակման


