Ռուսական բանակի վիճակը ռազմաճակատում բարդ է: Դրա մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին։

Ինչպես հայտնում է 24tv.ua-ն, Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական կողմին հաջողվել է զորքերի որոշակի ռոտացիաներ անցկացնել ու միաժամանակ ավելացնել պահեստազորայինների թվաքանակը, ինչի շնորհիվ էլ իրավիճակը բարելավվում է։


Միաժամանակ, ըստ պարբերականի՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին և ռազմական վերլուծաբաններին, ռուսական պատերազմում կողմի համար ևս դժվար է։

Պոդոլյակը պատմել է նաև Ուկրաինայի հաղթանակի ծրագրի մասին: Նա նշել է, որ դա հանգամանալից ռազմավարություն է, որը ներառում է ռազմական, տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ​​քայլերը, որոնք անհրաժեշտ են Կրեմլին պատերազմը դադարեցնել ստիպելու համար:

The Wall Street Journal-ը նշում է, որ փաստաթղթում ներկայացված առաջարկների թվում Ուկրաինան լրացուցիչ հեռահար հրթիռներ (ATACMS կամ Storm Shadow) և դրանք ռուսական տարածքի խորքում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ կրակելու թույլտվություն է խնդրում:


Պոդոլյակի կարծիքով՝ այս քայլերը կօգնեն փոխել Վլադիմիր Պուտինի հաշվարկը՝ մեծացնելով ներքին ճնշումը և թուլացնելով նրա բանակի հզորությունը: Նա միաժամանակ նշել է, որ առանց հավելյալ աջակցության, Ուկրաինայում պատերազմը կարող է ձգձգվել տարիներ և «արևմտյան երկրների գլոբալ դիրքի աղավաղմամբ» ավարտվել:

«Ուկրաինային թուլության դիրքից բանակցելու ստիպելը չի ​​վերջացնի հակամարտությունը, փոխարենը կխրախուսի Պուտինին շարունակել Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողության իր հիմնական նպատակը»,- ​ընդգծել է Պոդոլյակը։