«Բարսելոնան» շարունակում է վճարել թիմի նախակին խաղացողներ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին եւ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Աշխատավարձի պարտքը կուտակվել է 2020թ․ կորոնավիրուսի պանդեմիայի ամիսներից։

Մեսին, Բուսկետսը եւ Ալբան այժմ հանդես են գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Պարտքի ընդհանուր գումարը ներառված է 2020-2021 թվականի ֆինանսական տարվա հաշվետվությունում։ Այդ տարի կատալոնական ակումբի կորուստը կազմել է 481 միլիոն եվրո։