Ուկրաինայում ռուսերենի արգելքը եւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցության գաղափարն անընդունելի են, դրանից պետք է հրաժարվել։ Այս մասին հայտնելէ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՄԳԻՄՕ 80» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Իրավիճակն այն է, որ ռուսալեզու բնակչության իրավունքներն Ուկրաինայում ոտնահարված են։ Ընդունվել են օրենքներ, որոնք արգելում են կրթությունը ռուսերենով, ԶԼՄ-ները, որոնք գտնվում են Ռուսաստանում եւ աշխատում են Ուկրաինայում, եւ ուկրաինականները, որոնք աշխատում են ռուսերենով։ Արգելված է ռուսական մշակույթը,- ասել է Լավրովը,- Կիեւում առանձին թողարկվել են նրոմատիվ ակտեր, որոնք դադարեցնում են ցանկացած մշակութային գործունեություն ռուսերենով։ Դա անընդունելի է հողի վրա։ Ինչպես նաեւ պահպանվում է Կիեւի եւ Արեւմուտքի կողմից հռչակվող մտադրությունը՝ Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ անդամ»։
«Այս բոլորը պետք է գիտակցվեն եւ վերացվեն»,- ընդգծել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ Արեւմուտքի ցանկացած արտահայտությունում ՌԴ-ն մեղադրվում է «ագրեսիայի մեջ՝ լիովին անտեսելով այն, որ Արեւմուտքն ինքն է ստեղծել եւ Կիեւի վարչակարգից կերտել սա տասը տարվա ընթացքում»։ «Հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, կարգավորման միակ հիմքը ՄԱԿ Կանոնադրությունն է, որը պահանջում է հարգանք, Ուկրաինայի տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն»,- նշել է նախարարը։- Սա Արեւմուտքի եւս մեկ զզվելի սովորությունն է՝ ներկայացնել միայն այն, ինչն իրեն հարկավոր է»։