Հայաստանը ներկայացնող Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը:

Նալբանդյանի օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան՝ Յուրա Մահտեսյանը, VAR-ի սենյակում էլ կաշխատեն Զավեն Հովհաննիսյանը և Արտեմ Գասպարյանը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: