Իրանի Խուզեստան նահանգի Սալանդ քաղաքում 4,4 մագնիտուդով համեմատաբար հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։

Սալանդը քաղաք է Իրանում, Խուզեստան նահանգի Դեզֆուլ շրջանի Սարդաշտ շրջանի վարչական կենտրոնը։