«1995-1996 թվականներին, եթե ճիշտ կատարվեին ընտրությունները, ես կարծում եմ մենք հիմա խնդիրներ չէինք ունենա»,- այսօր լրագորողներ հետ հանդիպաման ժամանակ այս մասին ասաց հանարային խորհրդի նախագահ  Վազգեն Մանուկյանը:

 Ըստ նրա, այդ թվականներին մեր հանարապետությունը մտավ սխալ ցիկլի մեջ, որն ավարտվում է այս ընտրություններով:

 «Այս ընտրություննրում, ի սկզբանե պարզ էր, որ Սերժ Սարգսյանն է հաղթելու, որ մեր նպատակը պետք է լինի, որ իր երկրորդ ժամկետում նա ավելի օգտակար լինի ժողովրդին»,-  ավելացրեց Հովհանիսյանը:

  Ըստ Մանուկյանի, այս օրվանից սկսվում է նոր շրջան, իսկ հաջորդ ընտրություններին կքանդվի «բերմունդյան եռանկյունին» և  մեր 3 նախագահներից ոչ մեկին  այլևս գլխավոր դերերում, նախագահական գործընթացի մեջ չենք տեսնի:

 «Տանձը հասունանում ու ծառից ընկնում է»,- համեմատություն անելով ասաց Մանուկյանը և ավելացրեց, որ շատ վատ պրոցեսներ հասունացան, փտեցին,  հիմա էլ ընկնում են: Բացի դրանց նա այժմ տեսնում է, որ լավ երիտասարդություն է աճել ըմբոստ, ովքեր պահում են իրենց իրավունքները և արժանապատվությունը:

 «Մի մտածեք, մենք կլինենք նորմալ պետություն, լինելու է ժողովրդավարություն»,-վերջում  ավելացրեց և հուսադրեց Մանուկյանը: