Առաջիկա ամիսներին Լա Նինայի կլիմայական երևույթի հավանականությունը, որն ազդում է ամբողջ աշխարհում գյուղատնտեսական արտադրության վրա, նվազել է, հայտնել են Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոյից՝ հավելելով, որ եթե անգամ ֆենոմոնը հայտնվի, այն թույլ և կարճատև կլինի:
Ըստ Reuters գործակալության՝ Ավստրալիայի կլիմայական մոդելը կանխատեսում է, որ Լա Նինան այս տարի տեղի չի ունենա, և վեց այլ կլիմայական մոդելներից չորսը պաշտպանում են այդ կանխատեսումը:
«Եթե Լա Նինան զարգանա, ապա, ըստ գնահատականների՝ այն համեմատաբար թույլ կլինի (ծովի մակերևույթի ջերմաստիճանի անոմալիայի մեծության առումով) և կարճատև, բոլոր մոդելները փետրվարին չեզոք արժեքներ են կանխատեսում»,-ասված է օդերևութաբանների հայտարարության մեջ: