Վրաստանում խորհրդարանական ընտրություններն սկսվել են։ Ընտրողների ընդհանուր թվաքանակը հոկտեմբերի 26-ին կազմել է 3 508 294 մարդ, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։

Հոկտեմբերի 26 ընտրություններում գրանցված է 18 ընտրական սուբյեկտ.

«Վրաստանի միասնության եւ զարգացման կուսակցությունը», Քամալ Մուրադխանով, N3, «Կոալիցիա հանուն փոփոխությունների Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա», նախագահ՝ Նիկանոր Մելիա, համանախագահ՝ Նիկա Գվարամիա, N4, «Միասնություն-Ազգային շարժում», նախագահ՝ Թինաթին Բոկուչավա, N5, «Եվրոպական դեմոկրատներ», նախագահ՝ Պաատա Դավիթիա, N6, «Վրաստանի հայրենասերների դաշինք», նախագահ՝ Դավիթ Թարխան-Մոուրավի N8; «Ուժեղ Վրաստան-Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության», նախագահ՝ Մամուկա Խազարաձե, N9, «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն», նախագահ՝ Շալվա Նաթելաշվիլի, N10, «Մեր միավորված Վրաստան», նախագահ՝ Իսակի Գիորգաձե, N12, «Փոխիր Վրաստանը», նախագահ՝ Գեորգ Գագնիձե, N16, «Վրաստան», նախագահ՝ Գերոգի Լիլուաշվիլի, N17, «Ազատ Վրաստան», նախագահ Կախա Կուկավա, N20, Դավիթ Կացարավա, N23, «Գախարիան հանուն Վրաստանի», նախագահ՝ Գեորգի Գախարիա, N25, «Ձախ դաշինք»,նախագահ՝ Կոնստանտին Գուգուշվիլի, N26, «Վրացական միասնություն», Գայոզ Մամալաձե, N27, «Գիրչի, նախագահ՝ Յագո Խվիչիա, N35, «Վրացական երազանք», նախագահ՝ Իրակլի Ղարիբաշվիլի, N41։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում առաջին անգամ անցկացվում են էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Ընտրողներն այդպես ընտրելու են ընտրատեղամասերի ավելի քան 90-ում։

Ընտրություններն ավանդական կարգով կանցկացվեն մոտ 10 տոկոս ընտրատեղամասերում, որոնք բացվել են ողջ երկրում, որտեղ գրանցված ընտրողների թիվը կազմոմ է 300-ից պակաս։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին էլեկտրոնային տեխնոլոգիաներով կկարողանան մասնակցել 3 113 747 ընտրողներ։

Վրաստանում բացվել է 3 044 տեղամաս, այդ թվում 13-ը բացառության կարգով, դրանցից 12-ը գտնվում է քրեակատարողական հաստատություններում, մեկը՝ հոգեբուժական կենտրոնում։ 64 238 ընտրող դիմել է ընտրական հանձնաժողով շարժական քվեատուփի համար։


ԿԸՀ տվյալներով՝ այս տարի առաջին անգամ կքվեարկեն 135 922 երիտասարդներ, որոնք ձայնի իրավունք են ստացել։

Վրաստանից բացի, ընտրողների թիվը արտասահմանի ընտրատեղամասերում կազմում է 95 910 մարդ։ 42 պետությունների 53 քաղաքներում կաշխատեն 67 ընտրատեղամասեր։

150 տեղանոց խորհրդարանում տեղ կգտնեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն հինգ տոկոսանոց շեմը։