ՄԼՍ-ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կանոնավոր առաջնության հաղթող «Ինտեր Մայամին» Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ընդունեց «Ատլանտա Յունայթեդին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։

39-րդ րոպեին «Ատլանտայի» վրացի կիսապաշտպան Սաբա Լոբժանիձեն վերականգնեց հավասարությունը։

«Ինտեր Մայամիի» հաղթական գոլը 60-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խփեց Ժորդի Ալբան։

Երկրորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։ Ընդհանուր հաշվի մեջ հավասարության դեպքում կանցկացվի նաեւ երրորդ հանդիպում։