ԵԱՀԿ-ն հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրված Վրաստանի իշխանությունները հաշվի կառնեն բոլոր առաջարկությունները և կհաղթահարեն մարտահրավերները։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը:


«Ես ուզում եմ իմ անկեղծ հույս հայտնել, որ երեկ ընտրված ղեկավարությունը հաշվի կառնի առաջարկությունները, կդիմագրավի երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, և հուսով եմ, որ իշխանությունները Վրաստանին կմոտեցնեն այն նպատակներին, որոնք կապված են Եվրամիությանն անդամակցության հետ»,- ասել է Ալիզարը։