Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 20 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկեց 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 105 և 115 կգ: Երկամարտի 200 կգ արդյունքով նա Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է: