Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արժանացավ Յոհան Կրոյֆի անվան մրցանակին Փարիզում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում՝ ճանաչվելով տարվա լավագույն մարզիչ։
Անցած մրցաշրջանում Անչելոտիի գլխավորությամբ Արքայական թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
«Ռեալը» բոյկոտել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
Մրցանակին հավակնում էին նաեւ Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, այս տարվա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն եւ այս տարվա Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին։
Կանանց թիմի լավագույն մարզիչ ճանաչվեց Լոնդոնի «Չելսիի» եւ ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Էմմա Հեյսը։