Չինաստանում սկսվել է աշխարհում առաջին խելացի թռչող մեքենաների արտադրության բազայի կառուցումը, հայտնում է Xinhua-ն։

Արտադրական բազան, որը պատվիրվել է XPENG AEROHT-ի՝ XPENG թռչող մեքենաների դուստր ձեռնարկության կողմից, կլինի թռչող մեքենաների զանգվածային արտադրության աշխարհում առաջին գործարանը:

Ըստ XPENG AEROHT-ի՝ զբաղեցնելով 180 հազար քառակուսի մետր տարածք, այս գործարանի կառուցման առաջին փուլի նախագիծը նախատեսված է «Ցամաքային ավիակիր» մոդելի թռչող մեքենայի համար օդային մոդուլի արտադրության համար։ Ապագա նախագծի արտադրական հզորությունը կկազմի տարեկան 10 հազար միավոր։