Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր շտապ գործողությունների կենտրոնը տեղեկատվություն է տրամադրել հարավային Նաբաթիե, Սաիդա և Տյուր նահանգների, ինչպես նաև երկրի արևելյան շրջանների բնակավայրերի վրա իսրայելական օդային ռմբակոծությունների ժամանակ օրվա ընթացքում զոհվածների և վիրավորների մասին։
«24 ժամվա ընթացքում Իսրայելի ռմբակոծությունների զոհ է դարձել 77 քաղաքացի, ևս 180-ը վիրավորվել են», - ասվում է X-ում տեղադրված զեկույցում: «Վերջին 24 ժամվա ընթացքում թշնամու ինքնաթիռները 138 հարված են հասցրել Լիբանանի տարածքին»:
Բացի այդ, թարմացվել են 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ավիահարվածների և հրետանային հարձակումների զոհերի վերաբերյալ տվյալները։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 2787-ի, վիրավորներինը՝ 12772-ի։